Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Կաթնաջուր 1 սկզբնական կազմակերպության ժողով

07.11.2012

Նոյեմբերի 7-ին, Լոռու տարածքային կազմակերպության Սպիտակի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Կաթնաջուր 1 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 31 անդամներից մասնակցում էին 28-ը: Ժողովը վարում էր Կաթնաջուր 1 սկզբնական կազմակերպության նախագահ Յուլյա Հարությունյանը : Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Սպիտակի շրջանային խորհրդի նախագահ Հովհաննես Սահակյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցին անդրադառնալով սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արմեն Պապոյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:  

← Վերադառնալ ցուցակին