Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Խնձորեսկի սկզբնական կազմակերպության ժողովը

06.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Խնձորեսկի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 45 անդամներից մասնակցում էին 37-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Սերյոժա Հայրապետյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Էդիկ Արզումանյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին