Լուրեր

Տեղի ունեցավ Վանաձորի շրջանային կազմակերպության Բժշկական կենտրոն սկզբնական կազմակերպության ժողով

06.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Լոռու տարածքային կազմակերպության Վանաձորի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Բժշկական կենտրոն սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 269 անդամներից մասնակցում էին 196-ը: Ժողովը վարում էր Բժշկական կենտրոն սկզբնական կազմակերպության նախագահ Մհեր Մարգարյանը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը:Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցին անդրադառնալով սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Մհեր Մարգարյանի և Պարգև Թորոսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ: Օրակարգի երրորդ հարցի շրջանակներում կազմակերպության նոր անդամներին անդամատոմսեր հանձնեց Լոռու տարածքային խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը: 

← Վերադառնալ ցուցակին