Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Տանձուտ սկզբնական կազմակերպության ժողովը
06.11.2012
2012 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Տանձուտ սկզբնական կազմակերպության ժողովը, որին 54 անդամներից մասնակցում էին 48-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Գեղամ Պողոսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Գեղամ Պողոսյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Գեղամ Պողոսյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Արթուր Այվայզյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Արթուր Այվայզյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: