Լուրեր

Հայտնի են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունների մարզերի ֆուտբոլի գավաթի մրցաշարի եզրափակչի մասնակիցները

06.11.2012

 Սեպտեմբերի 1-ից Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկած ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունների մարզերի ֆուտբոլի գավաթի մրցաշարը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին մոտեցավ վերջանգծին:
Նոյեմբերի 3-ին տեղի են ունեցել միջմարզային փուլի կիսաեզրափակիչ խաղերը, որոնց արդյունքում եզրափակիչ խաղում իրենց ուժերը չափեցին ԿԱՊԱՆԻ և ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ երիտասարդ հանրապետականները:

Ֆուտբոլի գավաթի մրցաշարն ավանդական է, և նպատակն է բարձրացնել ՀՀԿ մարզային երիտասարդական կառույցների ակտիվությունը, ինչպես նաև՝ երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ:

← Վերադառնալ ցուցակին