Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Նուբարաշենի թիվ 5 սկզբնական կազմակերպության ժողովը
06.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Նուբարաշենի թիվ 5 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 111 անդամներից մասնակցում էին 56-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Մարինե Ստեփանյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արթուր Կիրակոսյանի և Նինա Այվայզյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակները: