Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Նորավանի սկզբնական կազմակերպության ժողովը

06.11.2012

2012 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Նորավանի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 96 անդամներից մասնակցում էին 61-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Արթուր Միքայելյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Արթուր Միքայելյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Փառանձեմ Կարապետյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Արթուր Միքայելյանը: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Արթուր Միքայելյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակը:
 

← Վերադառնալ ցուցակին