Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Ներքին Խնձորեսկի սկզբնական կազմակերպության ժողովը

06.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Ներքին Խնձորեսկի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 40 անդամներից մասնակցում էին 33-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Մարտուն Արզանյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արտակ Փարսադանյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին