Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ հրազդանի շրջանային կազմակերպության «Միկրոշրջան» եվ «Միկրոշրջան-5» սկզբնական կազմակերպությունների ժողովներում

06.11.2012

Տեղի են ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Միկրոշրջան» և «Միկրոշրջան-5» սկզբնական կազմակերպությունների ժողովները, որոնք վարել են սկզբնական կազմակերպությունների նախագահներ Գնել Գալստյանը և Պետիկ Մարգարյանը։
ՀՀԿ «Միկրոշրջան» սկզբնական կազմակերպության 301 անդամներից ժողովին մասնակցել են 170, իսկ «Միկրոշրջան-5» սկզբնական կազմակերպության 245 անդամներից` 145 կուսակցականներ։
Սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովների օրակարգը և ձեռնամուխ եղել օրակարգային հարցերի քննարկմանը։
Քննարկման արդյունքում միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀԿ «Միկրոշրջան» և «Միկրոշրջան-5» սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է «Միկրոշրջան» սկզբնական կազմակերպությունից Գնել Գալստյանին և Գեղամ Տիգրանյանին, իսկ «Միկրոշրջան-5» սկզբնական կազմակերպությունից Պետիկ Մարգարյանին և Ջուլիետա Բուբուշյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։

 

← Վերադառնալ ցուցակին