Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մանկավարժ 18 սկզբնական կազմակերպության ժողով

06.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Լոռու տարածքային կազմակերպության Վանաձորի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Մանկավարժ 18 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 62 անդամներից մասնակցում էին 55-ը: Ժողովը վարում էր Մանկավարժ 18 սկզբնական կազմակերպության նախագահ Արմեն Մարաբյանը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի նախագահ Արթուր նալբանդյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցին անդրադառնալով սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արմեն Մարաբյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: Օրակարգի երրորդ հարցի շրջանակնրում կազմակերպության նոր անդամներին անդամատոմսեր հանձնեց Լոռու տարածքային խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը : 

← Վերադառնալ ցուցակին