Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Լուսագյուղի սկզբնական կազմակերպության ժողովը

06.11.2012

2012 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Լուսագյուղի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 40 անդամներից մասնակցում էին 33-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Հայկ Բաղդասարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Հայկ Բաղդասարյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Արմեն Առաքելյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Գևորգ Միսակյանը: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Գևորգ Միսակյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
 

← Վերադառնալ ցուցակին