Լուրեր

Տեղի ունեցաան ժողովներ ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Կենտրոն-3» եվ «Կենտրոն-4» սկզբնական կազմակերպություններում

06.11.2012

ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Կենտրոն-3» և «Կենտրոն-4» սկզբնական կազմակերպություններում տեղի են ունեցել ժողովները, որոնք վարել են սկզբնական կազմակերպությունների նախագահներ Էդվարդ Տիգրանյանը և Մասիս Տեր-Ավետիսյանը։
ՀՀԿ «Կենտրոն-3» սկզբնական կազմակերպության 312 անդամներից ժողովին մասնակցել են 180, իսկ «Կենտրոն-4» սկզբնական կազմակերպության 306 անդամներից` 160 կուսակցականներ։
Սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովների օրակարգը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։
Քննարկման արդյունքում միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀԿ «Կենտրոն-3» և «Կենտրոն-4» սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ընդունվել է որոշում, ըստ որի «Կենտրոն-3» սկզբնական կազմակերպությունից Էդվարդ Տիգրանյանին և Արմեն Այվազյանին, իսկ «Կենտրոն-4» սկզբնական կազմակերպությունից Մասիս Տեր-Ավետիսյանին և Անահիտ Գաբրիելյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։

 

← Վերադառնալ ցուցակին