Լուրեր

Տեղի ունեցան ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Ջրառատ» եվ «Կաքավաձոր» սկզբնական կազմակերպությունների ժողովները

06.11.2012

ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Ջրառատ» և «Կաքավաձոր» սկզբնական կազմակերպություններում տեղի են ունեցել ժողովներ, որոնք վարել են սկզբնական կազմակերպությունների նախագահներ Սմբատ Փիլիփոսյանը և Վաչագան Հարությունյանը։
Սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովների օրակարգը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։
ՀՀԿ «Ջրառատ» սկզբնական կազմակերպության 182 անդամներից ժողովին մասնակցել են 102, իսկ «Կաքավաձոր» սկզբնական կազմակերպության 77 անդամներից` 45 կուսակցականներ։
Քննարկման արդյունքում, միաձայն կողմ քվեարկությամբ, ՀՀԿ «Ջրառատ» և «Կաքավաձոր» սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ Նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է «Ջրառատ» սկզբնական կազմակերպությունից Սմբատ Փիլիփոսյանին և Վալերիկ Բակլաչյանին, իսկ «Կաքավաձոր» սկզբնական կազմակերպությունից Վաչագան Հարությունյանին և Կարինե Ավետիսյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։
 

← Վերադառնալ ցուցակին