Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Ջանֆիդա թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը

06.11.2012

2012 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Ջանֆիդա թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 88 անդամներից մասնակցում էին 85-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Հակոբ Սրեյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Հակոբ Սրեյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Գևորգյան Տիգրանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Հակոբ Սրեյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Հակոբ Սրեյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի:
 

← Վերադառնալ ցուցակին