Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Հարթաշենի սկզբնական կազմակերպության ժողովը
06.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Հարթաշենի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 21 անդամներից մասնակցում էին 18-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Գագիկ Վանեսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արմեն Իշխանյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: