Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Գետազատի սկզբնական կազմակերպության ժողով
06.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ Արարատի մարզի Գետազատ գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Գետազատի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 321 անդամներից մասնակցում էին 200-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Գետազատի սկզբնական կազմակերպության նախագահ Մ.Սարգսյանը:
Ժողովին ներկա անդամները Ժողովի օրակարգը հաստատեինց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Մ.Սարգսյանին: Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: