Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 7 սկզբնական կազմակերպության ժողով

06.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 7 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 50 անդամներից մասնակցում էին 21-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Դիլիջանի թիվ 7 սկզբնական կազմակերպության նախագահ Վարդան Հախվերդյան:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Վարդան Հախվերդյանը:
Քննարկվեցին նաև հարակից այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին