Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Չինարի սկզբնական կազմակերպության ժողովը
06.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Չինարի սկզբնական կազմակերպության ժողովները: Կազմակերպության 57 անդամներից մասնակցում էին 31-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Սամվել Սաղոյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սամվել Սաղոյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: