Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Այգեձորի սկզբնական կազմակերպության ժողովը
06.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Այգեձորի սկզբնական կազմակերպության ժողովները: Կազմակերպության 65 անդամներից մասնակցում էին 34-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Վարդան Գրիգորյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Վարդան Գրիգորյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: