Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Աղբյուրակ» սկզբնական կազմակերպության ժողովը

06.11.2012

Տեղի է ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Աղբյուրակ» սկզբնական կազմակերպության ժողովը, որը վարել է սկզբնական կազմակերպության նախագահ Սամվել Հարությունյանը։
ՀՀԿ «Աղբյուրակ» սկզբնական կազմակերպության 190 անդամներից ժողովին մասնակցել է 111 կուսակցականներ։
Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովի օրակարգը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։
Քննարկման արդյունքում միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀԿ «Աղբյուրակ» սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է «Աղբյուրակ» սկզբնական կազմակերպությունից Սամվել Հարությունյանին և Էդվարդ Խաչատրյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։
 

← Վերադառնալ ցուցակին