Լուրեր

ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 36 սկզբնական կազմակերպության ժողով

06.11.2012

2012 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 36 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 94 անդամներից մասնակցում էին 69-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Գոռ Դարբինյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Գ. Դարբինյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկա անդամները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Օրակարգի որկրորդ հարցի շրջանակում Գ. Դարբինյանը մասնակիցներին տեղեկացրեց համագումարի պատվիրակ առաջադրելու մասին: Որպես պատվիրակ առաջադրվեց թիվ 36 սկզբնական կազմակերպության նախագահ Գոռ Դարբինյանը :
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկությամբ հաստատեցին Գ. Դարբինյանին որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: 

← Վերադառնալ ցուցակին