Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Մյասնիկյան-2» սկզբնական կազմակերպության ժողով

06.11.2012

2012 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Մյասնիկյան-2» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 46 անդամներից մասնակցում էին 40-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Հակոբ Բաղդասարյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Հակոբ Բաղդասարյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Անդրանիկ Պետրոսյանին: Ներկաները քվեարկությամբ Անդրանիկ Պետրոսյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին