Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Մյասնիկյան-1» սկզբնական կազմակերպության ժողով
06.11.2012
2012 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Մյասնիկյան-1» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 60 անդամներից մասնակցում էին 55-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Անդրանիկ Պետրոսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Անդրանիկ Պետրոսյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Խոսրով Բադեյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Անդրանիկ Պետրոսյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Անդրանիկ Պետրոսյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: