Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Խոտի սկզբնական կազմակերպության ժողովը
05.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Խոտի սկզբնական կազմակերպության ժողովները: Կազմակերպության 25 անդամներից մասնակցում էին 21-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Խոտ սկզբնական կազմակերպության նախագահ Մարտիրոս Գրիգորյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Գրիշա Հարությունյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: