Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Վերին Արտաշատի սկզբնական կազմակերպության ժողով

05.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Վերին Արտաշատի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 247 անդամներից մասնակցում էին 223-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Վերին Արտաշատի սկզբնական կազմակերպության նախագահ Աշոտ Ղազարյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում Գ. Ղազարյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Աշոտ Ղազարյանին, Սայադյան Գեղանուշին, Ստեփանյան Յուրային, Թասալյան Անժելային և Միքայելյան Հայկին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Աշոտ Ղազարյանի, Սայադյան Գեղանուշի, Ստեփանյան Յուրայի, Թասալյան Անժելայի, Միքայելյան Հայկի թեկնածությունները` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: 

← Վերադառնալ ցուցակին