Լուրեր

Տեղի է ունեցել Շինուհայրի սկզբնական կազմակերպության ժողովը

05.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Շինուհայրի սկզբնական կազմակերպության ժողովները: Կազմակերպության 40 անդամներից մասնակցում էին 33-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Սմբատ Երեմյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սաշիկ Խաչատրյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին