Լուրեր

Տեղի է ունեցել Շինուհայր 2 սկզբնական կազմակերպության ժողովը

05.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Շինուհայր 2 սկզբնական կազմակերպության ժողովները: Կազմակերպության 55 անդամներից մասնակցում էին 41-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Սեյրան Առաքելյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Յուրա Սաֆարյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին