Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա - Սեբաստիա թիվ 26 սկզբնական կազմակերպության ժողով

05.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 26 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 90 անդամներից ժողովին մասնակցում էին 65-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 26 սկզբնական կազմակերպության նախագահ Աշոտ Գուլամիրյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Աշոտ Գուլամիրյանը: Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը:  

← Վերադառնալ ցուցակին