Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա - Սեբաստիա թիվ 25 սկզբնական կազմակերպության ժողով

05.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 26 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 99 անդամներից ժողովին մասնակցում էին 69-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 25 սկզբնական կազմակերպության նախագահ Ռուբիկ Աթոյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Ռուբիկ Աթոյանը: Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը:  

← Վերադառնալ ցուցակին