Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Խաշթառակի սկզբնական կազմակերպության ժողով

05.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Խաշթառակի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 128 անդամներից մասնակցում էին 79-ը: Սկզբնական կազմակերպության ժողովը վարում էր ՀՀԿ Գանձաքարի սկզբնական կազմակերպության նախագահ Հայկ Քամալյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Հայկ Քամալյանն առաջարկեց, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը` որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: 

← Վերադառնալ ցուցակին