Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արագածի սկզբնական կազմակերպության ժողովը

05.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Աջափնյանկում տեղի ունեցավ ՀՀԿ Արագածի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 191 անդամներից մասնակցում էին 138-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Հակոբ Քալանթարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Գոհար Արզանյանի և Հակոբ Քալանթարյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:

 

← Վերադառնալ ցուցակին