Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արագածի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը

05.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Աջափնյանկում տեղի ունեցավ ՀՀԿ Արագածի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 188 անդամներից մասնակցում էին 135-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Գեղամ Սուքիասյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արամ Թերզյանի և Գեղամ Սուքիասյնաի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:

 

← Վերադառնալ ցուցակին