Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողովը
05.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Աջափնյանկում տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 151 անդամներից մասնակցում էին 124-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Մհեր Ղազարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Մհեր Ղազարյանի և Էրիկ Մինասյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ: