Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության Մարմարիկի սկզբնական կազմակերպության ժողով

05.11.2012

Տեղի է ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Մարմարիկ» սկզբնական կազմակերպության ժողովը, որը վարել է սկզբնական կազմակերպության նախագահ Կոմիտաս Հունանյանը։
ՀՀԿ «Մարմարիկ» սկզբնական կազմակերպության 124 անդամներից ժողովին մասնակցել է 72 կուսակցականներ։
Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովի օրակարգը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։
Քննարկման արդյունքում միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀԿ «Մարմարիկ» սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ Նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է «Մարմարիկ» սկզբնական կազմակերպությունից Կոմիտաս Հունանյանին և Արտակ Պետրոսյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։ 

← Վերադառնալ ցուցակին