Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Էրեբունիու թիվ 28 սկզբնական կազմակերպության ժողովը

03.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Էրեբունիու թիվ 28 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 94 անդամներից մասնակցում էին 52-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Զավեն Սարգսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Գևորգ Հակոբյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին