Լուրեր

ՀՀԿ Նոր Նորքի Տ/Կ-ում կայացավ խորհրդի նիստը

03.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՀՀԿ Նոր Նորքի Տ/Կ-ում կայացավ խորհրդի նիստ, որին ներկա էր խորհրդի ընդհանուր կազմը: Նիստը վարեց ՀՀԿ Երևան քաղաքի պատասխանատու, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նիստի սկզբում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորքի տարածքային կառույցի խորհրդի կազմում երկու փոխնախագահների թեկնածություն առաջադրեց Կարեն Գրիգորյանին` Երևան քաղաքի Նոր Նորքի ավագանի և Ավետիք Սարոյանին` երիտասարդական կազմակերպության աշխատանքների համակարգող: Միաձայն ընտրված երկու տեղակալն էլ հավատացրեցին, որ հետագա աշխատանքով կարդարացնեն իրենց հանդեպ տածած վստահությունն ու հավատը:
Տարոն Մարգարյանը նիստի ընթացքում հատկապես արժևորեց Նոր Նորք վարչական շրջանում վերջին ամիսներին նկատվող դրական տեղաշարժը` հավելելով, որ 2013 թվականի համար նախատեսած կրկնակի բյուջեն հնարավորություն կտա առավել տեսանելի աշխատանքեր իրականացնել վարչական շրջանում:
ՀՀԿ Նոր Նորքի Տ/Կ խորհրդի նիստին հաջորդած սկզբնական կազմակերպության ժողովի ժամանակ կազմակերպվեց նաև ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակների ընտրություն:
5-րդ զանգվածի 5/5 սկզբնական կազմակերպությունով առաջադրվեց Վաչե Գաբրիելյանը` ՀՀ Ֆինանսների նախարար, 4-րդ զանգվածի 4/6 սկզբնական կազմակերպությունով` Օհան Եփրեմյանը` Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության առաջատար մասնագետ, և 9-րդ զանգվածի 9/5 սկզբնական կազմակերպությունով` Սամվել Ֆարմանյանը` ՀՀ ԱԺ պատգամավոր:
Առաջադրված երեք թեկնածուներն էլ ընտրվեցին միաձայն:
ՀՀԿ Նոր Նորքի Տ/Կ նախագահ Արմեն ՈՒլիխանյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին վստահեցրեց, որ բոլոր հարցերի աստիճանական լուծման վերաբերյալ կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
 

← Վերադառնալ ցուցակին