Լուրեր

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ՀՀԿ ՀՐԱԶԴԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԻԿՐՈՇՐՋԱՆ-6» ԵՎ «ՄԻԿՐՈՇՐՋԱՆ-7» ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՆԵՐԸ

03.11.2012

Տեղի են ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Միկրոշրջան -6» և «Միկրոշրջան-7» սկզբնական կազմակերպությունների ժողովները, որոնք վարել են սկզբնական կազմակերպությունների նախագահներ Գագիկ Ստեփանյանը և Ռազմիկ Ավետյանը։
ՀՀԿ «Միկրոշրջան-6» սկզբնական կազմակերպության 134 անդամներից ժողովին մասնակցել են 84, իսկ «Միկրոշրջան-7» սկզբնական կազմակերպության 226 անդամներից` 126 կուսակցականներ։
Սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովների օրակարգը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։
Քննարկման արդյունքում միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀԿ «Միկրոշրջան-6» և «Միկրոշրջան-7» սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է «Միկրոշրջան-6» սկզբնական կազմակերպությունից Գագիկ Ստեփանյանին և Վերոնիկա Նուրիջանյանին, իսկ «Միկրոշրջան-7» սկզբնական կազմակերպությունից Ռազմիկ Ավետյանին և Նարինե Ղազարյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։
 

← Վերադառնալ ցուցակին