Լուրեր

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ՀՀԿ ՀՐԱԶԴԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԻԿՐՈՇՐՋԱՆ-3» ԵՎ «ՄԻԿՐՈՇՐՋԱՆ-4» ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՆԵՐԸ

03.11.2012

Տեղի են ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Միկրոշրջան -3» և «Միկրոշրջան-4» սկզբնական կազմակերպությունների ժողովները, որոնք վարել են սկզբնական կազմակերպությունների նախագահներ Սամվել Տիգրանյանը և Մյասնիկ Կոստանյանը։
ՀՀԿ «Միկրոշրջան-3» սկզբնական կազմակերպության 206 անդամներից ժողովին մասնակցել են 106, իսկ «Միկրոշրջան-4» սկզբնական կազմակերպության 224 անդամներից` 124 կուսակցականներ։
Սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովների օրակարգը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։
Քննարկման արդյունքում միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀԿ «Միկրոշրջան-3» և «Միկրոշրջան-4» սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է «Միկրոշրջան-3» սկզբնական կազմակերպությունից Սամվել Տիգրանյանին և Ռոբերտ Սահակյանին, իսկ «Միկրոշրջան-4» սկզբնական կազմակերպությունից Մյասնիկ Կոստանյանին և Էթերա Սողոմոնյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։

 

← Վերադառնալ ցուցակին