Լուրեր

Հարգանքի տուրք` Աշոտ Նավասարդյանի հիշատակին

03.11.2012

Տասնհինգ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, հասարակական - քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը, ով թողեց քաղաքական գործունեության մի այնպիսի ձեռագիր, որից դեռ շատ բան կսովորեն ներկա և գալիք սերունդները:
Այսօր` նոյեմբերի 3-ին, Աշոտ Նավասարդյանի մահվան տասնհինգերորդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության ակտիվն այցելեց Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու նրա անմահ հիշատակին:
Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին ականավոր ազգային - քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի շիրիմին: 

← Վերադառնալ ցուցակին