Լուրեր

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ՀՀԿ ՀՐԱԶԴԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԿՈՃՈՌ-1» ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍ» ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՆԵՐԸ

03.11.2012

Տեղի են ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Կոճոռ-1» և «Հարավային թաղամաս» սկզբնական կազմակերպությունների ժողովները, որոնք վարել են սկզբնական կազմակերպությունների նախագահներ Գեղամ Միքայելյանը և Մայիս Եղիազարյանը։
ՀՀԿ «Կոճոռ-1» սկզբնական կազմակերպության 262 անդամներից ժողովին մասնակցել են 138, իսկ «Հարավային թաղամաս» սկզբնական կազմակերպության 219 անդամներից` 120 կուսակցականներ։
Սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովների օրակարգը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։
Քննարկման արդյունքում միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀԿ «Կոճոռ-1» և «Հարավային թաղամաս» սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է «Կոճոռ-1» սկզբնական կազմակերպությունից Գեղամ Միքայելյանին և Անահիտ Նազարյանին, իսկ «Հարավային թաղամաս» սկզբնական կազմակերպությունից Մայիս Եղիազարյանին և Արամ Դանիելյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։

 

← Վերադառնալ ցուցակին