Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության թիվ 10 սկզբնական կազմակերպության ժողով

03.11.2012

2012 թվականի նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության թիվ 9 սկզբնական կազմակերպության ժողով, որին կազմակերպության 82 անդամներից մասնակցում էին 60-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Արտյոմ Վարդանյանը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Ժողովի երկրորդ հարցի շրջանակում Արթուր Թորոսյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Լիաննա Վրեժի Թադևոսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Լիաննա Վրեժի Թադևոսյանի թեկնածությունը, որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: 

← Վերադառնալ ցուցակին