Լուրեր

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ՀՀԿ ՀՐԱԶԴԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԻԿՐՈՇՐՋԱՆ-2» ԵՎ «ԱՂԱՎՆԱՁՈՐ» ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՆԵՐԸ

03.11.2012

Տեղի են ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Միկրոշրջան -2» և «Աղավնաձոր» սկզբնական կազմակերպությունների ժողովները, որոնք վարել են սկզբնական կազմակերպությունների նախագահներ Շոթա Խաչատրյանը և Մեխակ Դանիելյանը։
ՀՀԿ «Միկրոշրջան-2» սկզբնական կազմակերպության 163 անդամներից ժողովին մասնակցել են 93, իսկ «Աղավնաձոր» սկզբնական կազմակերպության 88 անդամներից` 58 կուսակցականներ։
Սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովների օրակարգը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։
Քննարկման արդյունքում միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀԿ «Միկրոշրջան-2» և «Աղավնաձոր» սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է «Միկրոշրջան-2» սկզբնական կազմակերպությունից Շոթա Խաչատրյանին և Մելս Զաքարյանին, իսկ «Աղավնաձոր» սկզբնական կազմակերպությունից Մեխակ Դանիելյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։
 

← Վերադառնալ ցուցակին