Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Ծիածան սկզբնական կազմակերպության ժողովը

02.11.2012

2012 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Ծիածան սկզբնական կազմակերպության ժողովը, որին 63 անդամներից մասնակցում էին 48-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Վալերիկ Բաբայանը : Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Վալերիկ Բաբայանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սերժիկ Վարդանյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Խաչիկ Գևորգյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Խաչիկ Գևորգյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին