Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Սուրենավանի սկզբնական կազմակերպության ժողով
02.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Սուրենավանի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 169 անդամներից ժողովին մասնակցում էին 49-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Սուրենավանի սկզբնական կազմակերպության նախագահ Տիգրան Հարությունյանը:
Ժողովին ներկա անդամները Ժողովի օրակարգը հաստատեինց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: