Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Շենավան սկզբնական կազմակերպության ժողովը

02.11.2012

2012 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Շենավան սկզբնական կազմակերպության ժողովը, որին 46 անդամներից մասնակցում էին 28-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Դերենիկ Հակոբյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Դերենիկ Հակոբյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Համլետ Մկրտչյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Դերենիկ Հակոբյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Դերենիկ Հակոբյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի:
 

← Վերադառնալ ցուցակին