Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպությա Մրգաստան սկզբնական կազմակերպության ժողովը

02.11.2012

2012 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպությա Մրգաստան սկզբնական կազմակերպության ժողովը, որին 70 անդամներից մասնակցում էին 58-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Ռաֆիկ Խաչատրյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Ռաֆիկ Խաչատրյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Նունուֆար Բարսեղյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Հրանտ Գրիգորյանին : Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Հրանտ Գրիգորյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին