Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Հացիկ սկզբնական կազմակերպության ժողովը
02.11.2012
2012 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Հացիկ սկզբնական կազմակերպության ժողովը, որին 103 անդամներից մասնակցում էին 68-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Համլետ Մկրտչյանը : Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Համլետ Մկրտչյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Համլետ Մկրտչյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Գուրգեն Վարդանյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Գուրգեն Վարդանյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: