Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Տեղի սկզբնական կազմակերպության ժողովը

01.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Տեղի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 61 անդամներից մասնակցում էին 50-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Տեղի սկզբնական կազմակերպության նախագահ Սաղաթել Գալստյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արա Դոլունցի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին