Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Նորաշենի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողով

01.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Երևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Նորաշենի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 201 անդամներից մասնակցում էին 174-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Նորաշենի սկզբնական կազմակերպության նախագահ Վ.Վարդանյանը:
Ժողովին ներկա անդամները Ժողովի օրակարգը հաստատեինց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում Ս. Խաչատրյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Վազգեն Վարդանյանին, Կարեն Աֆրիկյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Վազգեն Վարդանյանին և Կարեն Աֆրիկյանին` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
Օրակարգի երրորդ հարցի շրջանակում քննարկվեցին կազմակերպական այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին