Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Նորաշենի սկզբնական կազմակերպության ժողով

01.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Երևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Աջափնյակի շրջանային կազմակերպության Նորաշենի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 93 անդամներից մասնակցում էին 80-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Նորաշենի սկզբնական կազմակերպության նախագահ Ա.Թորոսյանը:
Ժողովին ներկա անդամները Ժողովի օրակարգը հաստատեինց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Անահիտ Թորոսյանը:
Օրակարգի երրորդ հարցի շրջանակում քննարկվեցին կազմակերպական այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին